Մամուլ 3 տարի առաջ - 08:48 31-08-2022

Ինչպես են Վիվա-Սելլ ՄՏՍ-ի քարտերը հայտնվել ադրբեջանցիների ձեռքին. Մաս 2. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը շարունակվում է մի շատ կարեւոր անվտանգային հարցի շուրջ՝ ինչպես են Հայաստանի բջջային օպերատորներից «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների ձեռքին, որոնք հայկական հեռախոսահամարներով զանգել են մեր քաղաքացիներին եւ ահաբեկել շատերին: Հիշեցնենք, որ 2020թ.-ի հուլիսի 24-ին՝ պատերազմից ամիսներ առաջ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով (իբր կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում), հատկապես Զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:

Վերոնշյալ բջջային համարները «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներ են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվել է, թե արդյոք հեռախոսների քարտի վաճառքը օրինական է եղել: «Փաստ է, որ հեռախոսահամարի գնման դեպքում անձը անձագիր է ներկայացնում, լրացվում են տվյալներ: «Վիվա-ՄՏՍ»-ի աշխատակիցները ստուգե՞լ են, թե ում են հեռախոսահամար վաճառում, ում անունով են գրանցված այդ հեռախոսահամարները». մեր այս պարզ հարցին, սակայն, ՀՀ ԱԱԾ-ն տվել է ակնհայտ ոչ ուղիղ պատասխան՝ միայն կրկնելով նախորդ հարցի պատասխանը. «Ինչպես «ՄՏՍ Հայստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»:

Իսկ թե ինչպես են ադրբեջանցիները դարձել «Վիվա ՄՏՍ»-ի հեռախոսահամարի քարտապաններ, շարունակում է անհասկանալի մնալ: «Վիվա ՄՏՍ»-ին ուղղված մեր հարցումներից հետո ստացել ենք նույն պատասխանը, թե իրենք ադրբեջանցիներին չեն վաճառել հեռախոսահամարներ: Հարցը շարունակում է մնալ առավել արդիական եւ վտանգներով լի. այդ դեպքում ինչպե՞ս է Ադրբեջանի հատուկ ծառայությունը դարձել «Վիվա ՄՏՍ» քարտի տեր. ՀՀ ԱԱԾ-ն հստակ չի պարզաբանում, ինչը շատ հարցեր է առաջացնում: Շարունակելի….

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը