Մամուլ 3 տարի առաջ - 10:07 30-08-2022

Փաշինյանը մտադիր է նախարարի պորտֆելներ տալ ԼՀԿ-ին և «Հանրապետությանը». Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշնանը կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում: Նիկոլ Փաշինյանը մտադիր է նախարարական պորտֆելներ զիջել «Ելք» դաշինքի իր վաղեմի գործընկերներին՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին: Սակայն, իրականում սա ոչ թե բարի կամքի դրսեւորում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ ճիշտ հակառակը՝ նա փորձում է կամաց-կամաց մի շարք ոլորտների պատասխանատվություն, այսպես ասած, գցել իր վրայից:

Իհարկե, էդմոնմարուքյանական եւ արամսարգսյանական կադրերին նա առանցքային նշանականություն ունեցող նախարարություններում չի տեսնում, նրանք դեռեւս կբավարարվեն մի քանի երկրորդական նախարարություններ համակարգելով:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։