Ներքին 3 տարի առաջ - 12:55 29-08-2022

«Սուրմալուի» պայթյունից հետո տեսչական մարմնում ծառայողական քննություններ են նշանակվել, աշխատանքից հեռացվածներ չկան

Տեսչությունում մեկից ավելի ծառայողական քննություններ են նշանակվել, այժմ դրանք դեռ ընթացքի մեջ են։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Էլենա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության, ըստ որի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, սակայն արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին և կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որևէ գործողություն չի իրականացվել:

Հարցին, թե որևէ պաշտանյա պատասխանատվոթյան կանչվե՞լ է կամ աշխատանցից ազատումներ եղել են՝ Զոհրաբյանն ասաց, որ ծառայողական քննության մեջ ներգրավված մարդիկ նաև քննչական կոմիտեում են հարցաքննվել։ Այսինքն, և իրավապահ մարմինների կողմից է հարցաքննություններ իրականացվել, և մեր կողմից։

«Սա մեկ շաբաթվա կամ 10 օրվա գործ չի, այս պահի դրությամբ դեռևս աշխատանքից ազատվածներ, հեռացվածներ չկան, բայց ծառայողական քննություններ ընթացքի մեջ են»։

Միաժամանակ, Երևան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել էր սեղմ ժամկետում ստուգումներ իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ ողջ տարածքում գործող խոշոր առևտրի կենտրոններում։

Զոհրաբյանն ասաց, որ տեսչությունում չեն սպասել, որ դատախազությունը իրենց ուղղորդի։

«Մենք արդեն տեսչության ղեկավարի հանձնարարականի հիմա վրա ստուգումներ ենք իրականացնում խոշոր կենտրոններում, որտեղ հավանականություն կա պայթուցիկ նյութերի կուտակումների։ Ստուգումներ վերստուգումներ, լրացուցիչ հետազոտություններ ենք իրականացնում ու բոլորը ընթացքի մեջ են։ Թեև «Սուրմալուում» այս պահին դեռ ԱԻՆ-ի կողմից տեղի են ունենում համապատասխան որոնողական նաև մաքրման աշխատանքներ, սակայն այստեղ նույնպես ստուգումներ են կատարվում։ Փեթակում 2021 թ-ին կատարել էինք, կարգադրագիր էինք տվել, հուլիսի վերջին կրկնակի ստուգման ժամկետն էր, այսինքն կարգադրագրի վերջնաժամկետը նոր է լրացել, ամսի 22-ից սկսած Փեթակում ուսումնասիրություններ են կատարվում։ Հիմա ստուգումներ են կատարվում նաև Ոսկու շուկայում, Մալաթիայի շուկայում, Երևան մոլում, ու Երևանի մյուս բոլոր խոշոր առևտրի կենտրոններում։ Արդյուքնները դեռ ամփոփված չեն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից