Ներքին 4 տարի առաջ - 16:27 27-08-2022

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են հերթական թմրաշղթան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 38-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրավաճառությամբ։

Ձեռնարկվել են մի շարք ծավալուն միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և հանցափաստի մեջ մերկացնելու ուղղությամբ։

Քրեական ոստիկանության ծառայողների միջոցառումներին միացել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները։
Օգոստոսի 16-ի կեսօրին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ձերբակալվել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են բերվել երեք տղամարդ՝ երեքն էլ 39 տարեկան: Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ` սուբուտեքսի հեղուկի նմանվող զանգվածով: Ըստ նրանց` հայտնաբերվածը թմրամիջոց էր: «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ ոստիկանները շարունակել են գործողությունները: Մոտ երկու ժամ անց Բագրատունյաց պողոտայում նրանք ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել 59-ամյա ևս տղամարդու, որի աձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` մեկի մեջ սուբուտեքս, մյուսի մեջ` մեթամֆետամին:

Միջոցառումները շարունակվել են և մեկ ժամից Արցախի փողոցում ձերբակալվել են և իրենց վարած «Օպելով» հանդերձ քննչական բաժին են ներկայացվել 40-ամյա և 54-ամյա 2 տղամարդ: 40-ամյա տղամարդու մոտ կար երկու ներարկիչ՝ մեկը թափանցիկ հեղուկով: Հայտնաբերվել է նաև գաղտնի փականով դանակ: Ըստ տղամարդու`հայտնաբերվածը սուբուտեքս էր` իր օգտագործման համար: Բացի այդ, նա հայտնել է, որ մեքենայում նույնպես կա սուբուտեքս տեսակի թմրամիջոց։ Մեքենան օգոստոսի 20-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է, և հայտնաբերվել է թմրամիջոցը։

Տղամարդկանց ձերբակալելուց հետո ոստիկանները Չեխովի փողոցում ձերբակալել են և, իր վարած «Նիսանով» հանդերձ, քննչական բաժին ներկայացրել ևս մեկ գնորդի, որի մոտ հայտնաբերվել են սրվակներ, ներարկիչներ ու սուբուտեքսի կես դեղահաբ: Ժամը 16.10-ին Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում ձերբակալվել և, իր վարած «Օպելով» հանդերձ, քննչական բաժին էներկայացվել 38-ամյա մի տղամարդ: Ըստ նախնական տվյալների` հենց նա է թմրամիջոցներ իրացնողը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սուբուտեքսի կես դեղահաբ: Նա ձերբակալվել է, ապա կալանավորվել և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին