Մամուլ 3 տարի առաջ - 09:22 27-08-2022

Վերջին չորս տարիներին պետական պարտքն ավելացել է 3.1 մլրդ դոլարով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի պետական պարտքը հասել է 9,97 մլրդ դոլարի։ Միայն 2021 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 1,3 մլրդ դոլարով կամ 16 տոկոսով այն դեպքում, երբ Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 5,7 տոկոսով։ Գործող իշխանությունների կառավարման 4 տարիների ընթացքում (2018 թվականի ապրիլից ի վեր) Հայաստանի պետական պարտքն ավելացել է 3,1 մլրդ դոլարով կամ 45,2 տոկոսով։ Միայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական պարտքը ավելացել է 748,36 մլն դոլարով կամ 8,1 տոկոսով։ Ուշագրավ է, որ պետական պարտքի ավելացումն իրականացվել է ներքին պարտքի աճի հաշվին, սակայն հարկ է նշել, որ ներքին պարտքի սպասարկումը պետական բյուջեի համար ավելի ծախսատար է, քան արտաքինը:
Եվ արդյունքում ստացվում է, որ 2022 թվականին Հայաստանի արտաքին պարտքը նվազել է, իսկ ներքինը՝ աճել: Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի պետական պարտքի 66,9 տոկոսը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը՝ 33,1 տոկոսը, այսինքն՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում տեղի է ունեցել պետական պարտքի կառուցվածքի կտրուկ փոփոխություն»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի