Աղավնոյի տների համար սերտիֆիկատը բանկերում չի անցնելու, փոխհատուցում դժվար թե ստանան
Օգոստոսի 25-ը վերջնաժամկետն է՝ Աղավնոն, Սուսը և Բերձորը լքելու համար։ Բանասեր Մելինե Գիշյանը, ով վերջին օրերին ապրել է Աղավնոյում, Oragir.news-ի հետ զրույցում պատմեց Աղավնոյում բնակվելու օրերի, բնակիչների՝ գյուղը լքելու ապրումների, կապի միջոցների անջատման, այնտեղ գնացող մարդկանց փիառվելու մասին։