Ինչո՞ւ է Քոչարյանը մեկնել Գերմանիա․ Հրապարակ
copy image url

Ինչո՞ւ է Քոչարյանը մեկնել Գերմանիա․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:32 25-08-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«Օրերս հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ի երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Նախագահի գրասենյակից պարզաբանել էին, որ դատարանից ստացել են արտերկիր մեկնելու թույլտվություն, դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։

Մեզ հայտնի է դարձել, թե ինչ նպատակով եւ ուր է մեկնել երկրորդ նախագահը։ Նա Գերմանիայի Դաշնություն է գնացել բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։ Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, նա զրկված էր արտերկիր մեկնելու հնարավորությունից, առավելագույնը թույլատրում էին Մոսկվա մեկնել՝ «Սիստեմայի» նիստերին մասնակցելու»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված