Ներքին 4 տարի առաջ - 16:47 24-08-2022

2018-ից Հայաստանում ահաբեկչության 69 կեղծ ահազանգ է տրվել․ քանիսն են բացահայտվել

Ոստիկանությունից, oragir.news-ի գրավոր հարցմանն ի պատասխան, տրամադրել են Հայաստանում 2018-ից հետ գրանցված ահաբեկչության կեղծ ահազանգերի վիճակագրությունը։

«Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումների համաձայն՝ 2018թ-ի հունվարի 1-ից մինչև 2022թ-ի օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցվել է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) 69 դեպք, իսկ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) 1 դեպք: Հիշյալ դեպքերով հարուցված քրեական գործերից 15-ն ուղարկվել է դատարան, 1-ը կարճվել է, 39-ը կասեցվել, իսկ 15 դեպքով ընթանում է քննություն»։

Նշենք, որ կասեցված են համարվում այն քրեական գործերը, որոնց նախաքննությունը շարունակելը անհնար է, և այն շարունակվում է միան անհարության հիմքի վերացումից հետո։ Փաստորեն ստացվում է, որ 69 դեպքից միայն 15-ն է ուղարկվել դատարան, սակայն հայտնի էլ չէ, թե կա՞ն այդ գործերով դատարանի՝ մեղադրական վճիռներ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք