Ներքին 4 տարի առաջ - 19:53 23-08-2022

88,000 դոլարի չափ գումար ամեն ամիս հատկացվում է Փաշինյանի ընտանիքի կեցությանը, պլյուս՝ հինգ շուն․ Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանի հետ իմ հանդիպումը չկայացավ, ամո՛թ, ես հո չէ՞ի եկել քեզ հետ անձնական հարցեր քննարկելու, դու հո՞ շատ լավ գիտես՝ ինչ վիճակի ես հասցրել այս երկրին ու այս ժողովրդին, ու դու կորցրեցիր քեզ համար ամենահարմար պահը՝ պարզ, շիտակ, մարդկային խոսքով լսելու այն հիմնավորումները, թե դու ինչու պետք է հեռանաս»,- ասաց Ղազարյանը։

«Ինչքան գումար է ծախսվում այն ամառանոցի վրա, որի միայն վերանորոգման համար ծախսվել է մեկ միլիոն դրամից ավելի գումար, որտեղ ինքը գնալու և գալու համար ձեռք է բերել երկու մլն․ դոլարի մեքենաներ՝ առանց ուղեկցող պահպանության մեքենաների, գաղտնիք է այնտեղ իր ապրելու ծախսերը, բայց պարզվում է՝ բացահայտվել է այդ գաղտնիքը, ընտանիքի կեցությունը՝ պլյուս հինգ շուն, որ ապրում են ամառանոցում՝ Չալո, Արջուկ, Ամպիկ, ևս երկուսը չեմ հիշում, ամսեկան պետական բյուջեից մենք բոլորս ծախսում ենք 88,000 դոլարի չափ գումար ամեն ամիս, ձեր տունը, որտեղ դուք հիմա ապրում եք, եթե ծախեք նրա մի ամսի կեցությունն է»,- նշեց Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով