Սպորտ 4 տարի առաջ - 17:56 23-08-2022

Հայ շախմատիստուհիները մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը

Եվրոպայի անհատական առաջնությանը հայ 6 շախմատիստուհի է մասնակցում:

Կայացած երեք տուրերից հետո առաջատարների թվում է Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա երեք հաղթանակ է տարել և 3 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը։ 3-րդ տուրում Դանիելյանն առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Ժոկա Գաալիի նկատմամբ: Երկրորդ տուրում էլ Դանիելյանն առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցչի՝ Մարիամ Մկրտչյանի նկատմամբ:

Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել նաև Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Նիդեռլանդները ներկայացնող հայազգի շախմատիստուհի Աննա-Մաջա Ղազարյանի նկատմամբ: Նա իր ակտիվում ունի 2,5 միավոր և կիսում է 6-16-րդ տեղերը:

Հաղթանակներ են տարել նաև Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը, որոնք 2-ական միավոր ունեն իրենց ակտիվում:

ԵԱ-ում իր առաջին միավորն է վաստակել նաև Սուսաննա Գաբոյանը՝ առավելության հասնելով անգլիացի Լուիզա Հեադի նկատմամբ:

Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող