Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:57 23-08-2022

8 ամսվա ընթացքում զոհվել է 42 զինծառայող․ ՀՀ ՊՆ

2022 թվականի հունավիր 1-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 42 զինծառայող,որից 3-ը՝ պահեստազորի զորակոչված։

Այս մասին Oragir.news-ի հարցմանն ի պատասխան տեղեկատրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից նաև հայտնեցին, որ արձանագրված մահվան ելքով դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ (հարուցվել են քրեական գործեր)։