Ներքին 3 տարի առաջ - 15:09 22-08-2022

Վարկերի, հարկերի տակ ենք. սաղի հետ սգացինք, բայց հիմա հարցերի մեջ ենք. «Փեթակ»-ի առևտրական

«Ոստիկանների կողմից մի հատ հարմար տարածք, անվտանք ճանապաարհ թող ստեղծեն, որ կարանանք աշխատենք, որ էսօրվա դրությամբ կարանանք մնացած հարցերը լուծենք, կարանանք հարկ վճարենք։ Ութից իննը օր է՝ սգի մեջ ենք։ Ամեն օր նկարները նայել, հարազատների հետ նստել արցունք ենք թափել։ Էտ էն պահն ա, որ ազգի վիշտը մեր վիշտնա։ Մեր պահանջն այն է, որ ուզում ենք բացեն, աշխատեն, բոլորս էլ հարցերի մեջ ենք», -Oragir.news –ի հետ զրույցում ասաց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցը, ով զբաղվում է նկարների շրջանակների վաճառքով։

Աշխատակիցներից շատերը նաև բողոքում էին, որ «Փեթակ» առևտրի կենտրոնում քանի որ աշխատում է ավելի քանի հարյուր մարդ, խանութների աշխատակիցների համար այս ընթացքում անգամ վարկերը չեն սառեցվել։ Տնտեսվարողները խուճապի մեջ են, քանի որ կան ապրանքներ, որոնք պետք է սպառեն մինչև սեպտեմբերի մեկը, նաև կան սնունդներ, որոնց ժամկետն արդեն անցնում է։ Իսկ աշխատակիցները շարունակում են աշխատավարձ չստանալ։

Հիշեցնենք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ։ Բանն այն է, որ աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով վերսկսել առևտրի կենտրոնի աշխատանքները։ Այն փակ է հենց օգոստոսի 14-ից՝ հարակից «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունից հետո։ Աշխատակիցները պնդում են, որ չաշխատելու հետևանքով իրենք տնտեսական վնասներ են կրում։ Ըստ իրավապահների՝ հարակից խանությները փակ են՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սակայն տնտեսվարողները պնդւմ են, որ քաղաքացիներին որևէ վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ Oragir.news-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ «Փեթակ» առևտրի կենտրոնը՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից անմիջապես հետո փակվել և մինչ այժմ չի բացվում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից