Ներքին 4 տարի առաջ - 14:47 22-08-2022

Տեղահանված մի խումբ արցախցիներ զրկվել են վարձակալած բնակարանում բնակվելու հնարավորությունից

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը:
Այս մասին նշել են Արցախի Հանրապետության դատախազությունից՝հավելելով, որ ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ հաստատվել էր պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգը, որի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հիշյալ ծրագրի շահառու չի հանդիսանում պետական ծրագրերի շրջանակներում գնված, կառուցված (վերակառուցված) կամ վերանորոգված և անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակտարածքում բնակվող անձը: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Կառավարության հիշյալ որոշումն ընդունելուց հետո պետական միջոցներով վերանորոգված անշարժ գույքի մի շարք սեփականատերեր տեղահանված քաղաքացիներից պահանջել են ազատել բնակարանը, քանզի վերջիններս 40.000-ական դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն և, ենթադրաբար, չեն կարողանալու վարձավճար վճարել կամ պահանջված չափով վճարել:
Արդյունքում տեղահանված քաղաքացիները մի դեպքում զրկվել են այն բնակարանում բնակվելու իրավունքից, որտեղ պետությունը վերանորոգում էր կատարել, մյուս կողմից էլ չեն կարող ստանալ դրամական աջակցություն, քանի որ հիշյալ ծրագրի շահառու չեն:
Ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատեր-պետություն հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով տուժել է տեղահանված քաղաքացին: Նկատի ունենալով, որ քննարկվող դեպքում առկա են պետական միջոցների հաշվին անհիմն հարստանալու, պետության հետ կնքված գործարքը միակողմանի և ապօրինաբար խզելու կամ պետության հետ գործարք կնքելուց հրաժարվելու դեպքեր, ուստի ԱՀ դատախազություն ներկայացված դիմումի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում մեկնարկել են դատախազական ստուգումներ:
Պետական միջոցներով վերանորոգված բնակարանների ցանկը ստանալու համար հարցումներ են ուղարկվել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններ:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել