Ներքին 3 տարի առաջ - 21:35 20-08-2022

ՏԿԵ նախարարությունը հայտարարում է «Ինժեներություն» դասընթացի մեկնարկի մասին

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է 100 մասնակցի համար նախատեսված «Ինժեներություն (Տպասալիկների արտադրություն)» դասընթացի մեկնարկի մասին:

Նշվում է, որ դասընթացները կիրականացնի «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ՝ հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/engineering