Ներքին 3 տարի առաջ - 21:12 20-08-2022

Փաշինյանը Վրաստանից հետ չի եկել. ում համար է մնացել այնտեղ

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է, նա երեկ հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, և տրամաբանական է, որ հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումից հետո պիտի վերադառնար Հայաստան, հատկապես որ այսօր Կապան քաղաքի օրն է, և բոլորը գիտեին, որ Փաշինյանը Կապան պիտի գնա այդ առիթով, բայց Փաշինյանը ոտքը կախ է գցել ու մնացել է Վրաստանում:

Մեզ ասացին, որ Փաշինյանը հենց այնպես, խինկալի ուտելու համար չէ մնացել Վրաստանում, այլ ինչ-որ գաղտնի հանդիպումներ է ունենում, իսկ թե ում հետ, միայն դեռևս ենթադրել կարելի է: