Ներքին 4 տարի առաջ - 13:11 20-08-2022

Քաղաքացին լռության ժամին հրավառություն է կազմակերպել Գորիսում

Հրավառություններ կազմակերպում են մեծ ու փոքր բոլոր բնակավայրերում, ու թվում է, թե բոլորին է համակել առիթով կամ անառիթ հրավառություններ անելու մոլուցքը՝ հաճախ նաև լռության ժամի կանոնների խախտմամբ:

Հենց նման մի հրավառության հետքով շտապեցին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, և օգոստոսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, Գրիգոր Տաթևացու հրապարակից բաժին բերեցին Գորիսի Սաթյան փողոցի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու:

Արձանագրվեց, որ նա հրագործական արտադրատեսակներ օգտագործելով` խախտել էր լռության ժամի պահանջը, զանցանք, որի որակումը տրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով:

Նման արարք կատարողների նկատմամբ, իհարկե, միշտ էլ կկիրառվի վարչական ներգործության միջոց, սակայն վստահ ենք, որ հրավառությունների այս համաճարակը հնարավոր է կանխել միայն մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու միջոցով:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել