Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:37 19-08-2022

Ովքեր են հետևել Քննչական կոմիտեի հորդորին ու ներկայացրել հրավառության համար նյութերը. Ժողովուրդ


«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արդեն երկու օր է անցել, սակայն ՀՀ քաղաքացիները չեն հետեւում Քննչական կոմիտեի հորդորին։ Մասնավորապես, երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ հորդորելով բոլոր քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առեւտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռեւս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր եւ պարագաներ, չօգտագործել եւ իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ այժմ ոչ ոք չի ներկայացրել որեւէ պայթուցիկ:
Սա կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ չեն գնել, կա՛մ պետական քննչական կառույցին չեն վստահում։ Երկու դեպքում էլ իրավիճակը հետաքրքիր է, մինչդեռ քննչականից վստահեցնում են ոչ պաշտոնական խողովակով, որ այս հորդորը նպատակ է հետապնդում հասկանալ` գնված հրավառ նյութը իսկական է արդյոք, կեղծված կամ ինչ վտանգավոր այլ նյութեր է պարունակում է, որը կարող էր ուժգին պայթյունի առարկա դառնալ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան