Խոսք Ներքին 4 տարի առաջ - 15:53 18-08-2022

Առաջին օրից սկսած էլ՝ արտերկրից օգնության կարիք չի եղել. ԱԻՆ մամուլի խոսնակ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո դեպքի վայրում գիշերը որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ վտանգավոր լինելու պատճառով, ինչպես նշում է ԱԻՆ-ը, և վերսկսվել են առավոտյան։

Oragir.news-ը կապ հասատատեց ԱԻն մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ՝ հարցնելով, թե քանի օրում են նախատեսում մաքրել տարածքն ամբողջությամբ։ Կոստանյանն ասաց. «ԱԻն-ի աշխատանքներն այդ տարածքում սկսվել են առավոտվանից։ Գիշերը չեն իրականացվել աշխատանքներ, որովհետև նշված վայրը, որտեղ ենթադրյալ տեղի է ունեցել պայթյունը, վտանգավոր է գիշերային ժամանակին աշխատանանքեր իրականացնելու համար, քանի որ դա բուն պայթոյւնի վայրն է»։

Հարցին, թե արտերկրից օգնություն խնդրելու կարիք կա՞, թե՞ ոչ, պատասխանեց. «Դրա կարքիը ո՛չ առաջին օրերին է եղել, ո՛չ էլ առավել ևս հիմա կա։ Հիմա մենք հատուկ նշանակության փրկարարական աշխատակիցների միջոցով իրականացնում ենք այդ աշխատանքը»։

Ինչու՞ այսքան օր անց դեռ անհետ կորած կա՝ հարցրինք Կոստանյանին։ «Այն սահմանաչափը, այն տարածքի մեծությունն ու իրավիճակը, որով պայմանավորված էին այսքան բարդությունն ու աշխատանքը․․․ ես չեմ ուզում գնահատական տալ, դա նորմալ է, թե նորմալ չի, ես ուզում եմ ասել, որ մենք մեր կողմից մաքսիմալ ամեն ինչ անում ենք, որ րոպե շուտ այդ անհետ կորածին գտնենք», - ասաց Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող