Ներքին 4 տարի առաջ - 17:28 16-08-2022

Կապանի և Եղվարդի համայնքապետարաններում տեղյակ չեն, որ «Սուրմալու»-ում իրենց բնակիչներն են մահացել

Արդեն երրրոդ օրն է՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով որոնում են տուժածներին և զոհվածներին։

Oragir.news-ն արդեն հայտնել էր, որ պայթյունի հետևանքով զոհվածներից մեկը Եղվարդ համայնքի բնակչուհի, 28-ամյա Սիրարփին էր, ով ամուսնացել ու տեղափոխվել էր Եղեգնաձոր։ Նա հղիության 8-րդ ամսում էր, սպասում էր երկրորդ տղային։

Oragir.news-ի տեղեկություններով՝ Կապան քաղաքից նույնպես եղել են պայթյունի հետևանքով զոհված բնակիչներ։ Սյունիքի մարզի Կապանի համայնքնապետարանից փորձեցինք պարզել զոհի ինքնությունը, սակայն համայնքնապետարանի մամուլի պատասխանատուն ասաց, որ տեղյակ չեն, որ պայթյունի հետևանքով իրենց համայնքի բնակիչներ են մահացել։

Կոտայքի մարզի Եղվարդի համայնքապետարանի գործավարուհին տվեց նույն պատասխանը՝ ասելով, որ տեղյակ չեն։

Փաստորեն համացանցում քննարկվելուց հետո էլ անգամ երկու համայնքապետարանները՝ համայնքապետերով հանդերձ, հարկ չեն համարում հետաքրքրվել իրենց քաղաքացիների մասին։ Այնինչ համայնքապետարանի գործառույթն է իրազեկված լինել համայնքի ամեն մի բնակչի ճակատագրով։ Անգամ մեր իրազեկելուց հետո էլ հարկ չհամարեցին պարզաբանել։

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով մահացել է 16 մարդ, 4-ը որոնվում են՝ որպես անհետ կորած, տուժել է ավելի քան 60 մարդ։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում