Ներքին 3 տարի առաջ - 13:30 16-08-2022

Ովքեր են ապատեղեկատվություն տարածում ու բարդում ԶԼՄ-ների վրա

Իշխանականներն ու տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի նմանությամբ կրկին սկսել են ԶԼՄ-ների դեմ արշավներն ու «ցեխշպրտոցին», թե լրատվամիջոցերը իբր չճշտված, կեղծ տեղեկություններ են տարածում։ Մինչդեռ կեղծ տեղեկություններ տարածողները հենց իրենք են՝ պետական համակարգի ու իշխանությունների ներկայացուցիչները։

Երեկ տարածված այն լուրը, թե «Սուրմալու»-ի փլատակների տակից ողջ են հայտնաբերվել հղի կինն ու մանկահասակ երեխան, որը հետագայում հերքվեց, ամենևին էլ ԶԼՄ-ների տարածածը չէր։ Այդպիսի տեղեկություն էր տարածել, օրինակ, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, ներկայումս ՔՊ-ական պատգամավորՀասմիկ Հակոբյանը․ «Այս պահի դրությամբ փլատակներից 2 հոգու ձայն է լսվում, կարծես մեկը երեխայի»,- գրել էր Հասմիկ Հակոբյանը։

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության ղեկավար Լևոն Սարդարյանն էլ, ի պաշտոնե աղետից փրկվածների մասին տեղեկություններ տարածելու ոչ մի լրազորություն ու պարտականություն չունենալով (այդ պարտականությունը պետական համակարգում կարող են իրականացնել միայն ԱԻՆ լիազորված պաշտոնյաները՝ նախարարը, փոխնախարարները, ԱԻՆ մամուլի խոսնակը և այլն), իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներում ողջ մնացած մարդու են հայտնաբերել»։ Օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ ինքն ու ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը տարբեր բաներ են գրել, Լևոն Սարդարյանը պատասխանել է․ «Ես գրել եմ՝ հայտնաբերել են։ Դա չի նշանակում՝ հանել են փլատակներից, փրկել են, տեղափոխել են հիվանդանոց և այլն։ Բայց ես հիմա գրառումը փակել եմ, որպեսզի մարդիկ սխալ չընկալեն գրածս։ Հատկապես՝ քո ջանքերով նաև»։

Հետաքրքիր է, որ Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության մեկ այլ աշխատակից՝ Տարոն Գևորգյանը, այսօր ևս գրառում էր կատարել, որում հորդորում էր հետևել ԱԻՆ և առողջապահության նախարարության պաշտոնական կայքերին միայն, մինչդեռ պետք էր նման խորհուրդ տալ հենց նույն վարչության պետին։

Այսպիսով ստացվում է, որ օր ու գիշեր աղետի վայրում իրենց աշխատանքը կատարող լրագրողներն են արժանանում հասարակական պարսավանքի, ամեն ինչի մեղավորը նրանց են համարում, մինչդեռ ապատեղեկատվությունն ու չճշտված ինֆորմացիան հենց իշխանությունների ներկայացուցիչներն ու պետական համակարգի աշխատողներն են տարածում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ