Ներքին Խոսք 4 տարի առաջ - 13:56 15-08-2022

Ինչու լրացուցիչ ուժեր չեն կենտրոնացվում փրկարարական աշխատանքներում. պարզաբանում ԱԻՆ-ից

«Դուք ծավալը տեսե՞լ եք, տեսե՞լ եք՝ ինչ աշխատանքներ են իրականացվում երեկվանից»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու վթարի վայրում փրկարարական էլ ավելի մեծ ուժեր չեն կենտրոնացվում։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Հարցրինք՝ արդյոք ավելի արդյունավետ չէր լինի, եթե որոնողական աշխատանքներում ներգրավվեին նաև մարզային փրկարարական ծառայությունները, ոստիկաններ, քանի որ ամեն վարկյան շատ կարևոր է և փլատակների տակից մարդկանց ողջ դուրս բերելու հավանականությունը գնալով նվազում է։ Կոստանյանը պատասխանեց. «Երևան քաղաքի մեր ողջ ուժերն են ներգրավված, և մարզային բաժանմունքներից էլ են ներգրավված։ Ծավալով պայմանավորված, փլուզման և նաև հրդեհաշիջման աշխատանքներով պայմանավորված՝ բարդություններ են առաջացել»։

Հարցրինք Կոստանյանին՝ եթե ողջ ուժերի ներգրավման դեպքում նման արդյունք ունենք, ապա ինչպես են ելք գտնելու ավելի մեծ մաշտաբի արտակարգ իրավիճակներից։ «Ես այդ հարցին իրավասու չեմ պատասխանելու», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին