Ուղիղ եթեր
Օրինագծի բացասական հետևանքը տեսանք, դրականը չտեսանք․ Պիպոյանը՝ սնդիկային ջերմաչափների մասին
copy image url

Օրինագծի բացասական հետևանքը տեսանք, դրականը չտեսանք․ Պիպոյանը՝ սնդիկային ջերմաչափների մասին

Ներքին 2 տարի առաջ - 23:03 13-08-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

2022 թ․ մարտի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Սնդիկի մասին» օրենքը, որով Հայաստանում արգելվեցին սնդիկ պարունակող ապրանքների ներկրումն ու վաճառքը։ Ըստ օրինագծի՝ դեղատներում պետք է արգելվեր սնդիկային ջերմաչափների վաճառքը։ Օրինագծի ընդունումից հինգ ամիս անց էլ դեղատներում շարունակում են սնդիկային ջերմաչափների վաճառքը․ միակ էական փոփոխությունը, որ նկատելի է օրինագծի ընդունումից հետո, ջերմաչափների գինն է։ Նախկինում սնդիկային ջերմաչափները կարելի էր ձեռք բերել 750 դրամով, իսկ հիմա ջերմաչափի գինը տատանվում է 1200-1400 դրամի սահմաններում։

Oragir.news-ը սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանին հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ «Սնդիկի մասին» օրենքի ընդունումից 5 ամիս անց էլ դեռ դեղատներում շարունակում են վաճառել սնդիկային ջերմաչափներ, իրենք որևէ ուսումնադիրություն իրականացրե՞լ են այս առումով։

Պիպոյանն ասաց. «Անկեղծ ասած՝ չեմ հիշում, թե օրենքը երբ է մտել ուժի մեջ, ավելին ասեմ․ ինչո՞ւ մենք մոնիթորինգ չենք անում, որովհետև մի կողմից կա այդ համաշխարհային տենդենցը՝ սնդիկի դեմ պայքարի։ Այնպես չէ, որ դա միայն Հայաստանին է բնորոշ, համաշխարհային տենդենց է, մյուս կողմից՝ ես ինքս, օրինակ, լրիվ այլ վստահություն ունեմ ջերմաչափների հետ կապված․ սնդիկային ջերմաչափի տվյալներն, այսպես ասած, ինձ համար շատ ավելի վստահելի են, քան ոչ սնդիկային ջերմաչափինը։ Թերևս սա է պատճառը, որ ես ինքս էլ հերիք չէ հսկողություն չեմ իրականացրել այդ դաշտում, այլև, ավելին ասեմ, շատ պասիվ եմ եղել, որովհետև համաշխարհային տենդենցները մի բան էին, անձամբ իմ ընկալումները՝ այլ»։

Հարցին, թե նախկինում 750-ի դրամով վաճառվող ջերմաչափները հիմա վաճառում են 1200-1400 դրամով, չկա՞ այստեղ սպառողների իրավունքների խախտում, Պիպոյանը պատասխանեց․ «Կա մի շատ կարևոր բան․ մենք ընդհանրապես օրենսդրությունը որ մշակում ենք, հատկապես՝ համաշխարհային տենդենցներից բխող օրենսդրությունը, մենք երբեք հետևողական չենք լինում դրա կատարմանը, և արդյունքում մեր հասարակության պարագայում հնարավոր դրական էֆեկտներն ի սկզբանե բացառում ենք, չենք ունենում, ունենում ենք միայն բացասական էֆեկտներ։ Այսինքն՝ կան օրենքների փոփոխություններ, որոնք ոչ թե մեր օրենսդիրն ինքն է նախաձեռնում, այլ համաշխարհային տենդենցները խորհուրդ են տալիս, իրենք էլ այդ խորհրդին հետևում են և դնում են այս կամ այն ոլորտում այս կամ այն բանը փոխում են։ Բայց խնդիրը այն է, որ աշխարհը այդ խորհուրդը տալիս է, հետո էլ ասում է՝ գնացեք նորմալ հսկողություն իրականացրեք, որ իր հետ բերող բացասական էֆեկտներից զատ՝ նաև դրական էֆեկտներ լինեն։ Արդյունքում մենք բացասականը տեսնում ենք, դրականը չենք տեսնում։ Մենք պետք է բերենք այնպիսի օրենք, որ մենք ինքներս դառնանք այդ օրենքի ջատագովը, այնպես անենք, որ այդ օրենքը ամբողջ ուժով աշխատի, որ բացասական էֆեկտներին զուգահեռ՝ ունենանք նաև դրական էֆեկտներ։ Հիմա մենք ի վերջո սնդիկի դեմ պայքար ասվածը չենք արել, քանի որ սնդիկը շարունակում է մնալ մեր կյանքում, բայց մյուս կողմից էլ ունենք բացասական էֆեկտ։ Ինչո՞ւ, որովհետև այդ նույն սնդիկային ջերմաչափը արդեն վաճառվում է ավելի թանկ, այսինքն՝ բացասականը տեսանք, դրականը չտեսանք։ Իսկ թե այս պահին դրա վաճառքը օրենքի խախտումո՞վ է, թե՞՝ չէ, չեմ կարող ասել, հստակ չգիտեմ՝ օրենքը երբ է ուժի մեջ մտնում»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում