Տեսանյութ Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:45 13-08-2022

Սեյրան Սարոյանը ավելի շատ ոչ թե հիվանդությունից, այլ Մանվել Գրիգորյանի հետ պատահածի համար էր տանջվում

2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին թիրախներից մեկը գեներալ Մանվել Գրիգորյանն էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել զինվորի հաց կամ «տուշոնկա գողանալու» համար։ Նորությունն այնքան շոկային էր, որ նույնիսկ Մանվել Գրիգորյանի ամենամտերիմներից Սեյրան Սարոյանն էլ էր դրան հավատացել։

«Մի քանի ամիս առաջ, հիշում եք, ասեցի՝ ով զինվորի տուշոնկեն գողանա, եթե դատախազներն էլ չպատժեն, Աստված ա պատժում։ Է որ Մանվելը գոնե իմ ասածը՝ իրա ընկերոջ ասածը լսեր կամ էդ կբաժներ Երկրապահի սոված ժողովրդին կամ գոնե կթափեր էն կողմ։ Հիմա իրա վատն էն ա, որ իրան համ Աստվածն ա պատժում, համ դատախազը։ Ո՞նց կարայի ես էդպիսի բանի մասին տեղյակ լինեի, երբ էդ աշխարհի ամենավատ բանն ա։ Ես մտածում եմ՝ ինքը իմ երեսին ո՞նց ա նայելու, որովհետև էնենց քֆուրներ ա կերել, թե ով որ փորձի զինվորի հացը գողանա․․․ Ես շոկի մեջ եմ, ո՞նց կարելի էր հերոսից իջնել, տուշոնկա գողանալ»,- ասել էր Սեյրան Սարոյանը։

Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքից որոշ ժամանակ անց՝ 2019 թվականի օգոստոսի 28-ին, Սեյրան Սարոյանը Էջմիածնում գտնվող իր տանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ասաց, որ շոկից դուրս է եկել, սակայն Մանվել Գրիգորյանի հետ չի շփվում․ «Սաղ ազգովի որ էդ նամակները տեսանք, սաղ էլ շոկի մեջ էինք, սաղ էլ էմոցիայի մեջ էինք։ Ես էլ էի շոկի մեջ, բայց շոկից դուրս եմ եկել, որովհետև արդեն փաստեր կան, որ հետո պետք է պարզվեն»,- ասել էր Սարոյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանի հետ չի շփվում, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ էլ խոսել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ, որ «էդ մարդը բերդերում չմեռնի, լինենք խայտառակ»։ Փաշինյանն էլ, ըստ Սեյրան Սարոյանի, ասել էր․ «Գեներա՛լ ջան, կա քննություն, կան մարդիկ, կա բժշկություն։ Եթե կտենանք, որ իրոք վատ ա, հիվանդ ա, ասեց՝ կփորձենք էդ հարցին ուրիշ ձևի լուծում տանք»։

Ի վերջո Մանվել Գրիգորյանը հենց «բերդերում էլ մեռավ, ու եղանք խայտառակ»։ Նա մահացավ՝ կալանքի մեջ գտնվելով։ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը այդպես էլ չապացուցվեց շուրջ 2 տարի ձգված դատաքննության ընթացքում։ Գրիգորյանը մահացավ անմեղ։

Գեներալ Սեյրան Սարոյանը մի շարք հիվանդություններով էր տառապում և երեկ կնքեց իր մահկանացուն։ Սարոյանի մտերիմներից մեկը մեզ փոխանցեց, որ Մանվել Գրիգորյանի հետ կատարվածից հետո ինքը հանդիպել է Սեյրան Սարոյանի հետ և տպավորություն է ստացել, որ Սարոյանը ավելի շատ ոչ թե իր հիվանդություններից, այլ Մանվել Գրիգորյանի հետ կատարվածի ու նրա հասցեին իր ասածների համար է տանջվել։ Մեր զրուցակիցը փոխանցեց, որ նրանք այդպես էլ չեն հաշտվել, Մանվել Գրիգորյանը Սեյրան Սարոյանին չի ներել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան