Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:27 13-08-2022

Մահացել է Սեյրան Սարոյանը

Քիչ առաջ Oragir.news-ը տեղեկացավ, որ «Իզմիրլյան» հիվանդանոցում մահացել է ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Նշենք, որ Սարոյանը առողջական լուրջ խնդիրներ ուներ, արտասահմանում բուժվում էր երկար ժամանակ:

Ստորև ներկայացնենք նրա կենսագրությունը․

Ծնվ. 03.09.1967թ., գ. Հայկաշեն (ՀՀ Արմավիրի մարզ):

ՀՀ բանակի գեներալ-մայոր (2000):

Ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտ. համալսարանը (1994),
ՀՀ ՊՆ ակադեմիան (1996) և Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիայի դասընթացները (1998):

1989-92-ին՝ կամավորական ջոկատի,
1992- 2007-ին՝ ՀՀ ԶՈՒ գումարտակի, օպերատիվ խմբի, զորամասի, բանակային զորամիավորման հրամանատար:
2007-ին զորացրվել է:
Նույն թվականին՝ ՀՀ Աժ պատգամավոր:

1989-94-ին մասնակցել է ՀՀ Ճամբարակի, Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի, Քելբաջւսրի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Պարգևատրվել է.
ՀՀ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից