Ներքին 4 տարի առաջ - 14:32 13-08-2022

Ինչ էր ուզում ասել Սեյրան Սարոյանը

Երեկ կյանքից հեռացավ Ազգային ժողովում երբևէ եղած ամենակոլորիտային պատգամավորներից մեկը՝ գեներալ Սեյրան Սարոյանը։

2018 թ․-ի իշխանափոխությունից հետո Սարոյանը մեկ անգամ իր տանը հանդես եկավ մամուլի ասուլիսով․ դա հանրության հետ Սարոյանի վերջին շփումն էր։ Նախկինում մշտապես երգիծական ելևէջներով ու ժողովրդին հասկանալի, հասարակ լեզվով խոսող պատգամավորը, որի ելույթները համացանցի հիթեր էին դառնում, սկսեց զբաղվել իր առողջական խնդիրներով։

Իր ընկեր Մանվել Գրիգորյանի մահից հետո, Արցախյան վերջին պատերազմում պարտությունից ու կապիտուլյացիայից հետո էլ Սեյրան Սարոյանը ոչինչ չասաց։ Սակայն մինչև Փաշինյանի իշխանության գալն էր Սարոյանը ասում այն, ինչը նաև այսօր է արդիական։

Սարոյանը մշտապես հանդես էր գալիս ընտանեկան ավանդույթների պաշտպանության, բանակի կողքին կանգնելու, Արցախյան առաջին պատերազմում ազատագրված տարածքները պահելու, իսկ քաղաքական դաշտում էլ՝ ընդդիմության ու իշխանության միջև հաշտության դիրքերից․ «Ես ու Շմայսը քրֆենք, էլի ջայնամ, բա դու գրագետ մարդ, դու խի՞ ես քրֆում»,- ասում էր Սարոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները