Ուղիղ եթեր
«Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ․ Հրապարակ
copy image url

«Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:26 12-08-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

««Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ։ Չնայած մտահոգություններին, որ կարող է կրկնվել Փառուխի դեպքերի միջադեպը, երբ պատգամավորներին Լաչինի անցակետից հետ վերադարձրեցին՝ թույլ չտալով մուտք գործել Արցախ, նրանք երեկ անարգել անցել են։ Իսկ մի քանի օր առաջ Արցախ էր մեկնել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: Արցախ մեկնածների թվում են Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդեւանյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը։ Նախատեսվում էր այց Աղավնո եւ Բերձոր: Աղավնոյում պատգամավորները հանդիպել եւ զրուցել են համայնքապետի հետ:
Այսօր նրանք Ստեփանակերտում են հանդիպումներ ունենալու: Սակայն պատգամավորները այցի մանրամասներն աշխատում են չհաղորդել, թերեւս վախենում են, որ խոչընդոտներ կստեղծվեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
21:11 Գյուղից գնացողները էլ չեն ուզե հետ գան. Վարդաղբյուր գյուղում տարեցտարի ավելացել են փակ դռները

Ձեզ գուցե հետաքրքրի