Ներքին 4 տարի առաջ - 18:26 11-08-2022

Պատասխանատվության որևէ մեկը չի կանչվում, այնինչ ամեն մի մահը քանդված մի տուն է

«Մեծ հաշվով՝ մենք լուրջ խնդիրներ ունենք զինված ուժերում առհասարակ՝ պրոֆեսիոնալիզմի և սպայական կազմի հետ կապված։ Եթե դուք նայեք՝ Վազգեն Սարգսյան համալսարան ընդունվողները ինչ բալերով են ընդունվում, ինձ թվում է՝ կստանաք բոլոր հարցերի պատասխանները»-,այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով վերջին մի քանի օրերի ընթացքում ՊԲ տարբեր զորամասերում զինծառայողների հանկարծամահության և հրազենային վիրավորումով մահացության դեպքերի մասին։

Նրա խոսքով՝ մենք պետք է զարգացնենք, ուժեղացնենք սպաներին․ «Պետք է անենք այնպես, որ ունենանք կրթված, լավ կոմֆիդենտ, գրագետ և իհարկե չկոռումպացված սպաներ։ Սա եթե արվի, այդ խնդիրների 90%-ը կլուծվի․ թե՛ մարտունակության հետ կապված խնդիրների, թե՛ այլ խնդիրների, ինչպիսին են զինծառայողների մահվան տարբեր դեպքերը՝ սկսած զենքի հետ վարվելու կանոնները վատ իմանալու պատճառներից, վերջացրած ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով»,- ասաց նա։

Իոաննիսյանի խոսքով՝ լավ հրամանատարությունը պատերազմների ժամանակ էֆեկտիվ կգործի։

Իսկ արդյո՞ք եռամսյա զորավարժությունների մասնակիցները մինչև բանակ մեկնելը անցնում են բավարար բուժզննում, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասաց, որ բոլոր զինծառայողները զինվորական կոմիսարիատներում անցնում են բժշկական հետազոտություն։

«Կառավարության 404 և 405 որոշումներ համաձայն՝ բոլորն անխտիր անցնում են բժշկական հետազոտություն, ներկայացնում են իրենց առողջական վիճակի մասին անհրաժեշտ փաստաթղթերը և բժշկական հաձնաժողովները որոշում են՝ պիտանի են եռամսյան վարժական հավաքին ներգրավվելու, թե՝ ոչ»,- ասաց Թորոսյանը։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն իր հերթին ասաց, որ պաշտպանության նախարարը պետք է ունենա անբողջական հեղինակություն․ «Համոզված եմ, որ դա ազդում է ընդհանուր առմամբ սպայական կազմի կարգապահության և պատասխանատվության վրա։ Այդպիսի դեպքերի համար պատասխանատվության որևէ մեկը չի կանչվում, այնինչ ամեն մի մահը քադված մի տուն է»,- ասաց Ալավերդյանը։

Իրավապաշտպանը հավելեց, որ դատապարտում է այդպիսի կարավառումը, իշխանության անտարբերությունն ու վերաբերմունքն այս ամենի նկատմամբ։

«Կոչ եմ անում և հասարակությանը և հասարակական այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են հենց դրանով, որ փոքր-ինչ ուշադիր լինեն նման դեպքերին»,- եզրափակեց Ալավերդյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի