Ներքին 4 տարի առաջ - 17:51 11-08-2022

Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն Նոր Նորքում գտնվող նոր հավաքակայան

Երևանի քաղաքապետարանը Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում կվերանորոգի և այնտեղ կտեղակայի նոր ավտոբուսներ՝ համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին: Չշահագործվող և նորոգման ենթակա ավտոբուսները կտեղափոխվեն նոր հավաքակայան:

«Նոր հավաքակայանի համար ընտրվել է Նոր Նորքում գտնվող նախկին կաթսայատան՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով տարածքը մաքրվում է աղբից և համապատասխանեցվում: Այս հավաքակայանը նախատեսված է պահեստային 120-130 մեքենայի կայանման համար, որոնց մի մասը, մասնավորապես, «Բոգդան» և «Պազ» մակնիշի մեքենաները, շահագործումից դուրս են եկել և դրված են աճուրդի, իսկ շուրջ 80 «Հայգեր» մակնիշի ավտոբուսներն էլ, պահեստամասերով համալրումից հետո, կվերանորոգվեն և կշահագործվեն մինչև 2025 թ. հուլիսը»,- տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Տարածքում հսկողություն սահմանելու և ավտոբուսները պահպանելու նպատակով «Երքաղլույս» ընկերությունը արտաքին լուսավորություն կանցկացնի:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան