Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:09 19-06-2022

Պապիկյանն այցելել է զինվորական հավաքակայան, զրուցել նորակոչիկների հետ

Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները, հայրենական արտադրության սարքերն ու դաշտային պայմաններում անձնակազմի կեցությունն ապահովելու նոր լուծումները։

Այնուհետև Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում խաղարկվել են հակահարձակողական մի շարք գործողություններ։

Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհավորել է անձնակազմին և լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական պարգևներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակով, կենցաղային պայմաններով, մատուցվող սննդի որակով, և զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան