Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:41 11-08-2022

Ինչպես են փոխվարչապետերն արձագանքում Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օգոստոսի 5-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն օգոստոսի 5-ին հրավիրած ասուլիսում հրապարակեց ազգային վստահության խորհրդի ցուցակը, որը կազմել է ինքը. Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գեւորգ Գեւորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթեւոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան Գալստանյան՝ թվարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հավելեց՝ նմանատիպ այլ ցուցակներ եւս կան:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին եւ Համբարձում Մաթեւոսյանին՝ փորձելով պարզել, թե ինչ են մտածում հրապարակված ցուցակի շուրջ։ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը նշեց, թե մեկնաբանության անհրաժեշտություն չեն տեսնում։ Իսկ, ահա, Մհեր Գրիգորյանի աշխատակազմից խոստացան պատասխանել, սակայն մինչեւ օրվա ավարտ այդպես էլ պատասխան չեղավ։ Հավելենք, որ այս ցուցակում ընդգրկված իշխանական կառավարության մաս կազմող անունները շատերի զարմանքն էր առաջացրել։ Լրագրողներն ասուլիսի ժամանակ հետաքրքրվել էին՝ ինչպես կարելի է հասկանալ այն, որ հրապարակված ցուցակում ընդգրկված են անուններ, որոնք այսօր ներկայացնում են իշխանությունը, որոնց Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրում է ՀՀ ինքնիշխանությունը վտանգելու համար: Ի պատասխան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Սա արտակարգ մեթոդաբանություն է՝ լուծում տալու այսօրվա ահավոր վտանգավոր վիճակին»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան