Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:52 10-08-2022

Երկու անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Հավելենք, որ չորս անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արմավիր բժշկական կենտրոն ընդունվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2020 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 23:00-ին:

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշված չորս անձինք ճանաչվել էին տուժող:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Դեպքի հաջորդ օրը իրավապահներին է ներկայացել Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է հիշյալ անձանց դանակով հարվածել՝ նաև ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին, որը միացվել է վերոհիշյալ քրեական գործին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան և 5-րդ փողոցների հատման խաչմերուկում, քննությամբ դեռևս չպարզված ավտոմեքենաների վարորդների միջև տեղի է ունեցել վեճ, որն ուղեկցվել է հայհոյանքներով:

Միջադեպի մասնակիցներին սաստելու համար նույն փողոցի բնակիչներից մեկը վերջիններիս դիտողություն է արել, ինչը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում նշված վայրով անցնող Արմավիրի մարզի վերոնշյալ 45-ամյա բնակիչը, նրա որդին, եղբայրը և մտերիմը մոտեցել են վիճաբանողներին, փորձել մեղմել իրադրությունը, սակայն վիճաբանությունն ավելի է թեժացել՝ վերածվելով ծեծկռտուքի:

Աղմուկի ձայները լսելով՝ մոտեցել և միջամտել են նաև մոտակա շենքի մի խումբ երիտասարդ բնակիչներ, այդ թվում՝ վարորդների վեճին միջամտած տղամարդու երկու որդիները և վերջիններիս ընկերը, ինչի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ 45-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել՝ չորս անձի պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից երկուսին՝ կյանքին վտանգ սպառնացող:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ և 113-րդ հոդվածներով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 171-րդ և 167-րդ հոդվածներին, 45-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ տուժողներից երկուսի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով:

45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1֊ին կետին (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Անհայտ անձի (անձանց) կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է:ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Հավելենք, որ չորս անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արմավիր բժշկական կենտրոն ընդունվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2020 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 23:00-ին:

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշված չորս անձինք ճանաչվել էին տուժող:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Դեպքի հաջորդ օրը իրավապահներին է ներկայացել Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է հիշյալ անձանց դանակով հարվածել՝ նաև ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին, որը միացվել է վերոհիշյալ քրեական գործին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թ. հուլիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան և 5-րդ փողոցների հատման խաչմերուկում, քննությամբ դեռևս չպարզված ավտոմեքենաների վարորդների միջև տեղի է ունեցել վեճ, որն ուղեկցվել է հայհոյանքներով:

Միջադեպի մասնակիցներին սաստելու համար նույն փողոցի բնակիչներից մեկը վերջիններիս դիտողություն է արել, ինչը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում նշված վայրով անցնող Արմավիրի մարզի վերոնշյալ 45-ամյա բնակիչը, նրա որդին, եղբայրը և մտերիմը մոտեցել են վիճաբանողներին, փորձել մեղմել իրադրությունը, սակայն վիճաբանությունն ավելի է թեժացել՝ վերածվելով ծեծկռտուքի:

Աղմուկի ձայները լսելով՝ մոտեցել և միջամտել են նաև մոտակա շենքի մի խումբ երիտասարդ բնակիչներ, այդ թվում՝ վարորդների վեճին միջամտած տղամարդու երկու որդիները և վերջիններիս ընկերը, ինչի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ 45-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել՝ չորս անձի պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից երկուսին՝ կյանքին վտանգ սպառնացող:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ և 113-րդ հոդվածներով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 171-րդ և 167-րդ հոդվածներին, 45-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ տուժողներից երկուսի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով:

45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1֊ին կետին (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերջինիս վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Անհայտ անձի (անձանց) կողմից խուլիգանություն կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց