Ներքին 4 տարի առաջ - 13:44 09-08-2022

Մենք պատրաստ եւ ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության․ «Արդարություն» կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների՝ Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը եւ կոչ է անում իր կառույցներին, իրենց ողջ ներուժով, համախմբվել ստեղծված եւ հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ , որոնց տեղակայման եւ կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդարություն» կուսակցությունը։

Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը 21-րդ դարում, բոլոր միջազգային, բարոյական եւ հումանիտար նորմերին հակառակ, սեղմելով օղակը, մեծացնում է ճնշումը եւ Հայաստանի, եւ Արցախի նկատմամբ, եւ փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսումն իր հարազատ բնօրրանից՝ դիմադրելու եւ համայն հայության ներուժը ի շահ հայրենիքի ծառայեցնելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա համայն հայության լայն համախմբում՝ Հանուն Արցախի Պաշտպանության: Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների՝ Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը եւ կոչ է անում իր կառույցներին, իրենց ողջ ներուժով, համախմբվել ստեղծված եւ հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ , որոնց տեղակայման եւ կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Ցանկանում ենք նշել, որ այս նախաձեռնությունը մեծ ոգեւորությամբ ընդունվել եւ ընթացք է ստացել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ու Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, եւ մենք պատրաստ եւ ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան