Ներքին 4 տարի առաջ - 10:52 09-08-2022

ԱՀ ոստիկանությունում կիբերհանցագործության մասին հերթական հաղորդումն է գրանցվել

Oգոստոսի 8-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Ա.-ի (ծնված 1998թ.) դիմումը` համակարգչային տեխնիկայի միջամտությամբ կատարված հանցագործության վերաբերյալ։

Ըստ դիմողի, ս.թ. օգոստոսի 7-ին, անհայտ անձը, համացանցով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «ՀայբիզնեսԲանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից, առանց իր իմացության, ընդհանուր 347.822 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր անձնական տվյալներով նույնականացված «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին և նույն խաղային հաշվից կանխիկացնելու եղանակով հափշտակել է այն։

Արդյունքում, Գ.Ա.-ին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է