Ներքին 4 տարի առաջ - 20:01 07-08-2022

Այսօր ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Զեմֆիրա Միրզոևա

Այսօր՝ օգոստոսի 7-ին ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը սկսեց բնաջնջել քրիստոնյա ասորիներին, հայերին և հույներին։

1914-1923 թթ ցեղասպանության զոհ դարձավ ավելի քան 750,000 ասորի, ինչը զգալիորեն ազդեց ազգի ապագա զարգացման, մշակութային ակտիվ քաղաքականության պահպանման վրա, քանի որ կոտորածը զգալիորեն նվազեցրել էր ասորի բնակչության թվաքանակը:

Օսմանյան կայսրությունում ապրող ասորիների, հայերի և հույների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն է համարվում։

Ասորական բոլոր հասարակական կազմակերպություններն ու եկեղեցին որոշեցին հենց օգոստոսի 7-ին իրենց հարգանքի տուրքը մատուցել ասորի անմեղ զոհերի հիշատակին, որովհետև հենց օգոստոսի 7-ին Հյուսիսային Իրաքում գտնվող Սըմել քաղաքում մեկ օրում ավելի քան 5000 ասորի ենթարկվեցին դաժան սպանությունների և տեղահանումների:

Ցավոք, 1933-ից հետո էլ ասորիներն առ այսօր իրենց պատմական հայրենիքում ենթարկվում են սպիտակ ցեղասպանության: Այսպես, 2014թ. Իսլամական Պետություն կոչվող ահաբեկչական խմբավորումը սկսեց ասորական պատմության ջնջման իրենց սև գործը:
Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի ասորիների ցեղասպանության, ինչպես նաև բոլոր քրիստոնյա ազգերի ցեղասպանությունների ընդունման և ճանաչման հարցում։

Միայն մարդկության դեմ կատարված հանցագործությունները դատապարտելով կարող ենք կանխել նոր ցեղասպանություններ»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց