Ներքին 4 տարի առաջ - 21:55 06-08-2022

Դուք ուղղակի ֆիկտիվ քաղաքացիներ եք, մենակ թղթով եք հայ․ Վազգեն Սաղաթելյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը իր տելեգրամյան ալիքում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ նիկոլական ու գռզոական ֆեյքերը, պետական ռեսուրսով պահվող հազարավոր կեղծ օգտատետերը իրենց ռեփորթներով անընդհատ փորձում են լռեցնել ընդդիմադիրներին Ֆեյսբուքում և միևնույն ժամանակ հիմար ու անբովանդակ նյութեր տարածում սեփական դեղին մամուլի միջոցով, ապա որոշել եմ բացել այս տելեգրամ ալիքը ևս` արձագանքի հնարավորություն ունենալու համար:

Այսպիսով, Ֆրանսիայի հրապարակում` Գռզոյի անօրինական և կասկածելի ծագման կապիտալի մասին իմ ելույթից հետո, Գռզոնյուզն ու Նիկոլի ընտանեկան թերթը գրեցին այն մասին, որ պարոն Գռզոն ինձ դատի է տալու զրպարտության համար, հիմա էլ սենսացիոն բացահայտում են անում, թե բա «Հայրենիքի օտարերկյա փրկիչը»։

Նախ զավեշտալի է, որ ելույթումս արձանագրված բազմաթիվ առերևույթ անօրինական սեփականաշնորհումների մասով Գռզոն ու իր փաստաբանները առարկություններ չունեն և պատրաստվում են դատի տալ բացառապես կրակմարիչների հայտնի դրվագի մասով: Սա, ըստ էության, ինքնախոստովանություն է, անհարգելի Գռզո, մնացածով` կխոսենք դատարանում:

Ինչ վերաբերում է իմ քաղաքացիությանը: Այո, ես ի ծնե Ռուսաստանի քաղաքացի եմ: Թե´նախորդ իշխանության օրոք ու թե´այսօր ունեցել եմ բազմաթիվ առաջարկներ տեղափոխվելու Ռուսաստան և աշխատելու այնտեղ բարձր վարձատվությամբ, հաշվի առնելեվ փորձս, մասնագիտական հմտություններս ու երկու բարձրագույթ կրթություններս (այդ թվում` եվրոպական առաջատար երկրներից մեկում` բիզնեսի կառավարման ոլորտում): Սրանով ես, թերևս, տարբերվում եմ ձեր իշխանության ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունից, որոնք միշտ եղել են կամ փաբում նիսյա արբեցող, կամ խոպանչի ու միայն Նիկոլի իշխանության գալով, խնամի-ծանոթ-բարեկամով դարձել բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչևէ, ես մշտապես ցանկացել եմ ապրել Հայաստանում ու փորձել ուժերիս չափով օգտակար լինել մեր երկիրին, անկախ իմ անձնագրի գույնից:

Դուք, սակայն, կապույտ անձնագրով հանդերձ, ուղղակի ֆորմալ քաղաքացիներ եք, սրիկաներ, որոնք արել ու անում են ամեն բան` մեր ազգը սուբյեկտայնություն չունեցող, դեկորատիվ ազգի վերածելու համար:

Դուք ուղղակի ֆիկտիվ քաղաքացիներ եք, մենակ թղթով եք հայ: Ձեր անձնագիրը` էն ֆեյք «արժանապատիվ քաղաքացու» անձնագիրն ա, որ հազարներով բաժանում էիք փողոցում ու հետո գտնում աղբամանների մեջ: Էս 4 տարում` պառակտիչ գործունեություն ծավալելով, կիսեցիք մեր ազգը սևերի ու սպիտակների, հների ու նորերի, չաղերի ու նիհարների:

Դուք կոտրեցիք մեր ազգային բնավորությունը, պղծեցիք մեր ազգային արժեքները, թուլացրեցիք մեր կոլեկտիվ դիմադրողականությունը, ետին պլան դրեցիք մեր ազգային շահն ու թուրքին հրավիրեցիք մեր հայրենիք: Հա, ես հայ եմ ու Ռուսաստանի քաղաքացի եմ ու եթե կուզեք, Ռուսաստանի քաղաքացի հայերի փայ պահանջատեր եմ իմ հայրենիքի համար ու անելու եմ ամեն բան ձեր տեսակից մեր երկիրը մաքրելու համար:

Ինչքան էլ ոռնոցներդ հանեք գռզոնյուզերում, ինչքան էլ քրեական գործեր բացեք, բերման ենթարկեք, էջերս փակեք, ուրիշ վնաս տաք, միևնույն է` գտնելու եմ միջոց հիշեցնելու բոլորին թե ով եք դուք ու ինչ եք ձեզանից ներկայացնում և այդ գործում ես մենակ չեմ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է