Մամուլ 3 տարի առաջ - 09:17 06-08-2022

Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63․ Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 27-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո և Սուս գյուղերն անցնելո՞ւ են Ադրբեջանին, թե՞ ոչ:
«Ըստ էության, Լաչինում այսօր, նաև Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ», – հավելել էր Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն, ըստ երևույթին, դեռ մեկ ամիս առաջ էր հասարակությանը տրամադրում, որ Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանին, օրերես սակայն՝ կառավարության նիստի ժամանակ, բոլորովին այլ շեշտադրում ունեցող հայտարարությամբ հանդես եկավ, ասելով. «Բերձորի երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն սահմանեն նոր երթուղու նկատմամբ»:
Այս հայտարարությանն, ի դեպ, նախորդել էր Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ «Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:
Երեկ արդեն լրատվամիջոցները գրեցին, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնո:
Լաչինի միջանցքի, դրա փոխարեն կառուցվող նոր ավոտճանապարհի, Բերձորի, Աղովնոյի մասին տարաբնույթ, մեկը մյուսի հետ առհասարակ կապ չունեցող հայտարարություններով, փաստորեն, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր կաբնիետի անդամները ստել են ոչ միայն արցախահայությանը, այլև համայն հայ ժողովրդին»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան