Ներքին 4 տարի առաջ - 17:52 05-08-2022

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում Արծվաշենի անկման օրը՝ օգոստոսի 8-ը, հայտարարել հիշատակի օր

Պահպանողական կուսակցությունը հիշեցնում է ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա դեսպաններին, քաղաքական և հասարակական միավորներին, որ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արծվաշենը 1992-ին բռնազավթվել է (որոշ տվյալներով՝ փոխանակվել է)։ Արդյունքում ներկայում խախտված են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մարդու իրավունքները։

Այսու՝ ՊԿ-ն հայտարարում է, որ այս տարի քայլեր է ձեռնարկելու Արծվաշենը ՀՀ բոլոր պետական և հանրային նշանակության կազմակերպությունների կողմից ներկայացված քարտեզներում ընդգրկելու, Արծվաշենի հարցը միջպետական բանակցությունների թեմա դարձնելու, Արծվաշենը վերադարձնելու ծրագրի մշակման, ինչպես նաև՝ այս նախաձեռնություններին հնարավորինս շատ մարդկանց և կառույցների ներգրավելու ուղղությամբ։

Ի մասնավորի՝ առաջնորդվելով ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները պաշտպանելու նկատառումներով,
Պահպանողական կուսակցությունը կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին, ԱԺ խմբակցություններին Արծվաշենի անկման օրը՝ օգոստոսի 8-ը, ներառել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում որպես ազգային մեծ ողբերգության մասին հիշատակում։

Օրենսդրական այս նախաձեռնությունը կհանդիսանա հարգանքի տուրք Արծվաշենի բռնազավթման (որոշ տվյալներով՝ փոխանակման) զոհերի հիշատակին, կերևակի ժողովրդի՝ ինքնիշխանությունն և մարդու իրավունքները պաշտպանելու հաստատակամությունը, բարոյապես կզսպի ներկա և ապագա իշխանություններին հակապետական-հակաժողովրդական քայլեր կատարելուց՝ ՀՀ անբաժանելի տարածքներն օտարելուց-փոխանակելուց-հանձնելուց։

Պահպանողական կուսակցության խորհուրդ

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ