Խոսք Ներքին 4 տարի առաջ - 16:22 04-08-2022

Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր պետք է ունենա, որ մի հատ էլ կարողանա փոխել. քաղաքագետ

«Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր պետք է ունենա, որ մի հատ էլ կարողանա փոխել, քանի որ չունի, դրա համար էլ չի կարող փոխել»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակում կարո՞ղ է Հայաստանը փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը։

Հարցին, թե Հայաստանը նախկինում ռազմական առումով գրեթե միշտ ուղղվածություն ուներ դեպի Ռուսաստանը, իսկ հիմա ո՞ր ուղղությանն է ավելի շատ հարում, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանը ոչ թե ուղղվածությունն էր ընտրել դեպի Ռուսաստան, այլ աշխարհաքաղաքական դասավորությունն այնպես էր, որ Հայաստանը այլ ելք չուներ։ Հիմա նույնպես այլ ելք չունի, և հնարավոր է, որ ուղղվածությունը փոխվի դեպի Արևմուտք՝ ՆԱՏՕ, եթե ամբողջովին հրաժարվի Արցախից, Սյունիքը հանձնի Թուրքիային և Ադրբեջանին, այդ դեպքում կարող է արտաքին վեկտորը փոխել, և Իրանի հետ սահման չունենալով, նույնիսկ Իրանի նկատմամբ ապագայում թշնամություն ունենալով (այսինքն՝ եթե ՆԱՏՕ-ի անդամ դառնանք)` այդ դեպքում կկարողանանք վեկտոր փոխել, բայց Հայաստանի իշխանությունը դրանից վախենում է և այդ քայլին չի գնա»։

Հարցին, թե ինչից է վախենում իշխանությունը՝ Արցախը կորցնելո՞ւց, Դանիելյանը պատասխանեց. «Եվ Սյունիքը Ադրբեջանին հանձնելուց»։

Անդրադառնալով տարածված լուրերին, որ Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորքեր է կենտրոնացնում, և պատասխանելով հարցին, թե դա դրական ազգեցություն կունենա՞ Հայաստանի համար, քաղաքագետն ասաց. «Մինչև այդ հարցին պատասխանելը՝ պետք է ճշտել՝ Իրանը զորքեր կենտրոնացրե՞լ է Հայաստանի սահմանին, թե՞ դրանք ֆեյք տեղեկություններ են։ Այ երբ որ այդ հարցը ճշտենք, այդ ժամանակ էլ կփորձենք ինչ-որ գնահատական տալ»։

Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում նման լարված իրավիճակների ստեղծման առնչությամբ էլ Դանիելյանը նկատեց. «Ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, դա փաստ է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով