Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:28 03-08-2022

Ով շարունակում է պնդել, թե արագ ու հեշտ լուծումներ կան, կամա թե ակամա հակաՀայաստանին է ծառայում․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի մեծ տեքստ էի գրել այն մասին, թե ինչ է պետք անել, հետո ջնջեցի... Որովհետև հասկացա, որ մեզնից ոչ ոք դեռ պատրաստ չէ տոտալ պայքարի... Բայց գրածիցս մի հատված այնուամենայնիվ հրապարակեմ.

«Ուշադրություն դարձրեք. Նիկոլն այսօր հաշվետու է Ալիևին, Էրդողանին, Պուտինին, Միշելին, Բայդենին, Բլինկենին, ում ասես, բացի հայերից։

Ըստ էության 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում «ընտրեցին» ոչ թե վարչապետի, այլ օկուպացիոն վարչակարգի ղեկավարի։ Իսկ ո՞վ է տեսել, որ օկուպացիոն վարչակարգը գրավյալ տարածքի բնակչությանը հաշվետու լինի ինչ-որ բանով։

Այսօր Նիկոլը զբաղված է նախ՝ իր անձնական իշխանության և անվտանգության ամրապնդմամբ (օրինակ՝ անձնական օգտագործման զինված ուժեր է ստեղծում, այսպես կոչված «ազգային գվարդիան»)։ Ինչն անհրաժեշտ է, որպեսզի կարողանա հնարավորինս երկար իրեն ենթակա տարածքի ռեսուրսները քամել։ Այլ բան իրեն չի հետաքրքրում։
Հայաստանի բնակչությունն իր աչքում նույնպես զուտ այդ ռեսուրսի մի մասն է, որը պետք է առավելագույնս քամել։ Երբ թալանելու հնարավորություն չմնա, ուղղակի թռնելու է՝ իր հետևից թողնելով մոխրացած ավերակներ»։
* * *
Մեր խնդիրն այն է, որ նույնիսկ տեսնելով աղետի մասշտաբները, մենք շարունակում ենք փնտրել արագ ու հեշտ լուծումներ, shortcut-եր։

Մենք շարունակում ենք Նիկոլին համարել ապիկար ու տգետ, շարունակում ենք խաբել ինքներս մեզ, որ դե ոնց էլ լինի, վերջին պահին Աստված մի դուռ բացելու է, հո սենց չի՞ թողի մեր այս ազնիվ ցեղին անտեր, բայց և ամեն բացված դուռ շրխացնելով փակում ենք, որ հանկարծ կոմֆորտի գոտուց ստիպված չլինենք դուրս գալ...

Մեր այս պահվածքը ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց հիմա դրանց անդրադառնալն անիմաստ եմ համարում։

Եկեք սկսենք մի փոքր քայլից, մի պարզ ճշմարտություն հասկանալուց և գիտակցելուց. հեշտ և արագ լուծումներ այլևս չկան, կարճ ու հարմար ճանապարհ չկա։

Ով շարունակում է պնդել, թե արագ ու հեշտ լուծումներ կան, կամա թե ակամա հակաՀայաստանին է ծառայում»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել