Ներքին Խոսք 4 տարի առաջ - 16:11 03-08-2022

Նիկոլ Փաշինյանն է պայմանավորվածությունները ձեռք բերել, իսկ այսօր անգամ արձակուրդից չի վերադառնում․ Արցախի պատգամավոր

«Արցախում շփման գծի ողջ երկայնքուվ լարվածություն կա, տեղ-տեղ մարտական գործողություններ կան, այլ մանրամասների մասին տեղեկություն չունեմ»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Այս ամենի պատճառը մեկն է․ թույլ իշխանություն, որը պատրաստ է ամեն ինչ զիջելու, միայն թե իր աթոռը պահի։ Նիկոլ Փաշինյանը եռակողմ համաձայնության պատասխանատուն է, ինքն է պայմանավորվածությունները ձեռք բերել, ու ինքը պետք է պահանջատեր լինի դրանց իրագործմանը, բայց այսօր տեսնում ենք, որ անգամ արձակուրդից չի վերադառնում։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի նիստում Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե էսկալացիայի պատճառն այն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստան-Արցախ երթևեկությունը նոր ճանապարհով կազմակերպվի, Գալստյանն ասաց, որ ինքն անձամբ նոր զիջումների պատրաստ չէ։

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի վերջնական պահանջը լինելու է ամբողջ Արցախը, որ Ստեփանակերտի գլխին ադրբեջանական դրոշը ծածանի։ Մենք պատրա՞ստ ենք դրան, ես՝ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, պատրաստ չեմ։ Մնացածը պատրաստ են, թե՝ ոչ, չեմ կարող ասել։ Բայց իմ բոլոր գործողությունները ուղղված են լինելու նրան, որ նոր զիջումներ չլինեն։ Մեր քաղաքական ուժի համար ընդունելի չէ զիջումներով առաջ գնալը»։

Նա նաև տեղեկացրեց, որ Արցախում խուճապ չկա․ «Մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, կատարում են իրենց առօրյա աշխատանքները, միաժամանակ հետևում են այս լարվածությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի