Արսենթորոսյանական մտածողությամբ գնում են բանակցությունների, պարզ չի՞, որ ձեռքերը վեր են բարձրացնելու և ասելու են՝ հանձնվում ենք․ Քրիստինե Վարդանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:05 03-08-2022
Հայկական զորքը, անհասկանալի է, թե որ պայմանավորվածությամբ, այլևս չի լինելու Արցախում, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման բան չկա։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Իրավիճակը, որում մենք գտնվում ենք, ցույց է տալիս, որ գրավոր կամ բանավոր նոր պայմանավորվածություններ կան, որոնք ձեռք են բերվում մեր թիկունքի հետևում և պայմանավորում են մեր ապագան։ Մեզ ասացին, որ ավարտվել է պատերազմը, բայց տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել, մենք տեսնում ենք, որ կանգնել է միայն հայկական կողմը, թշնամին շարունակում է պատերազմը: Այսինքն՝ ոչ միայն ամեն անգամ նոր տարածքների ու նոր բարձունքների վրա է հարձակվում, ու երբեմն հաջողվում է դրանք գրավել, զավթել, օկուպացնել, այլև բոլոր դաշտերում ու ճակատներում նոր պահանջներ են դրվում հայերի նկատմամբ»։

Նա ընդգծեց, որ հիմա վտանգված է Լաչինի միջանցքի իրավական կարգավիճակը։ «Պիտի հասկանանք, որ Լաչինը Արցախին կապող պորտալարն է, Լաչինի միջանցքը Արցախի անկլավացումը, հայաթափումը թույլ չտվող, կանխող գործոնն է։

Առանց Լաչինի միջանցքի՝ մենք բախվելու ենք Արցախի հայաթափմանը, և ցեղապանության վտանգը 100 հազարից ավելի հայերի նկատմամբ ոչ թե մեկ, այլ կես քայլ հեռավորության վրա է լինելու։ Սա է մեր իրականությունը, ու պատկերացրեք՝ արսենթորոսյանական մտածողությամբ գնում են բանակցությունների, պարզ չի՞, որ ձեռքերը վեր են բարձրացնելու, հանելու են սպիտակ լաթը ու ասելու են՝ հանձնվում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում․