Ներքին 4 տարի առաջ - 17:37 02-08-2022

Նախարարության պատճառով քաղաքացուն գժվացնում են

Կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:

Երեկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև հեռախոսազանգով։ Հայտարարությանը կից ներկայացված էր լիցենզավորված կազմակերպությունների անվանացանկը՝ համապատասխան հեռախոսահամարներով։ Հրապարակումից մի քանի ժամ անց քաղաքացիների մոտ դժգոհության ալիք բարձրացավ։

Մարդիկ հիմնականում դժգոհում են, որ հրապարակված համարների միջոցով հնարավոր չէ կապ հաստատել լիցենզավորված կազմակերպությունների հետ։ Նախարարության հրապարակած հեռախոսահամարներով Օragir.news-ը ևս փորձեց կապ հաստատել լիցենզավորված կազմակերպությունների հետ։ Ցուցակում հրապարակված 30 լիցենզավորված կազմակերպություններից մեզ հաջողվեց կապ հաստատել ընդամենը 4 ընկերության հետ։ Մնացած ընկերություններին մեր զանգերը մնացին անպատասխան, կամ առհասարակ նշված համարները չէին գործում։

Oragir.news-ը կապ հաստատեց նաև «ՄԱՌ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ լիցենզավորված կազմակերպության հետ՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր է հերթագրում իրականացնել հեռախոսազանգի միջոցով։ Մեր հարցին ի պատասխան՝ ասացին. «Էս սայթով, որ նայել եք, քուր, մեր համարն են գրել, եթե ունեք նախարարության թեժ գծի համարը, զանգեք, ասեք՝ ինչ համար եք գրել, սխալ համար եք գրել, ուղղեք, ինչ համարը տվել են, գժվացրին, անընդհատ զանգում են։ Մենք բալոնների գործով չենք զբաղվում, Եղեգնաձորից չենք, բայց էնքան են զանգել, ուզում ենք գործներս փոխենք, գազի բալոն դնենք։ Մենք զանգել ենք նախարարություն, մեզ ասել են, որ մի ժամից համարը կփոխեն, իսկական մարդու համար կգցեն»։

Մայրաքաղաքում գտնվող լիցենզավորված կազմակերպությունների հետ գրեթե անհնար էր կապ հաստատել։ Մեզ հաջողվեց կապվել մի կազմակերպության հետ, որտեղից մեզ ասեցին, որ այսօր հերթագրվելու դեպքում մեր մեքենայի գազաբալոնը փորձարկում կանցնի մի քանի ամսից։

Արթիկ քաղաքում գործող լիցենզավորված կազմակերպություններից մեկից մեզ ասացին, որ այսօր հերթագրվելու դեպքում մեր գազաբալոնը օգոստոսի 5-ին կանցնի ճնշափորձարկում։ Իսկ մեր այն հարցին, թե ինչքան ենք վճարելու, կազմակերպություններից մեկից ասացին՝ հիմա չեք վճարում, հերթագրման համար պետք չի վճարել, այն ժամանակ, երբ գազաբալոնը փորձարկում կանցնի, կվճարեք 12000 դրամ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
12:05 Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանը Էրմիտաժում է ապրում, հարկերով խուզարկում, չե՞ք ավարտում. Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին