Ներքին 4 տարի առաջ - 21:39 28-07-2022

ՀՀ-ում կարծես վերականգնվում է 1990-ականների սկզբում տեղի ունեցող ամենաարգահատելի երևույթներից մեկը․ Հարություն Մնացականյան

Մարքեթոլոգ, գործարար, 2017-18 թթ. գյուղնախարարարի խորհրդական Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ-ում կարծես վերականգնվում է 1990-ականների սկզբում տեղի ունեցող ամենաարգահատելի երևույթներից մեկը` Սահմանադրությամբ ընձեռնված մարդու սեփականության, կամ վարձակալական իրավունքի ոտնահարումը և զոռբայությամբ, անօրեն ձևով վերաձևումը։ Ինչ կատարվեց վերջերս Տեղ գյուղում, Դավթյանների ընտանիքի հետ, գիտենք շատերս։ Ասեմ իմանաք, որ այս երևույթը նախադեպ ունի , որը տեղի էր ունեցել ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, Ներքին Խնձորեսկ համայնքում Արզանյան Մարտունի ընտանիքի հետ։ Գյուղացիները ուղղակի կամայականություն դրսևորելով մտան Արզանյան Մարտունի սեփական հողատարածք և շատ հանգիստ զավթեցին այն ու դեռևս մնում են անպատիժ։ Տեսնելով անպատժելիության մթնոլորտը Տեղ գյուղի բնակիչներն էլ որոշեցին ուղղակի զավթել վարձակալական պայմանագրով Դավթյանների ընտանիքին պատկանող հողատարածքը` շուրջ 30 հա։

Հիմա խոսեմ սառը դատելով, հնարավորինս օբյեկտիվ, հաշվի չառնելով, որ Դավթյանների ընտանիքը ինձ ամենահարազատ ընտանիքներից մեկն է։

Ի՞նչ են փորձել անել Դավթյանները այդ հողի հետ, ի՞նչ են ուզում անել գյուղացիները` զավթելով այն։ Տեսանյությում հստակ հասկացվում է , որ ուզում են խոտ հնձեն , կամ լավագույն դեպքում ցորեն ցանեն։

Դավթյանները այդ հողի վրա աճեցնում են ծնեբեկ , որի շնորհիվ ամեն հեկտարի վրա ստեղծվում է առնվազն 6 միլիոն դրամի արժեք , պահում են աշխատողներ , որոնց օրական տալիս են 5000 դրամի չափով աշխատավարձ, խնդրում եմ սա ֆիքսեք , հետո հետ կդառնամ։

Գյուղացիները հողը վերցնելով, դարձնելով խոտհարք, լավագույն դեպքում ցորենի արտ, ստանալու են հեկտարից լավագույն դեպքում 300 000 դրամ եկամուտ , խոտհարքի պարագայում 80֊100 000։

Հիմա 30 հեկարը , որ պիտի բերի տարեկան 180 միլիոն դրամ եկամուտ, որից առնվազն 10%֊ի չափով տարբեր հարկեր են մուծվելու, դրան գումարած մինչև 100 աշխատատեղ, որոնց մեկ ամսվա աշխատավարձը ավելի բարձր է , քան խոտի պայմաններում տարեկան ամբողջ եկամուտը, ուզում են մասնատել, տալ անորոշ մարդկանց, ովքեր հետագայում հնարավոր է նույնիսկ հողի հարկ չեն մուծելու, կամ ստանալու են նվազագույն եկամուտ։

Այ սա է պետք հասկանալ, այ պետք է սառը դատել ու մտածել` ինչու՞ մինչ այդ գյուղացիները չէին էլ նկատում այդ հողը, իսկ Սամվել Դավթյանը մոր ու որդիների հետ տարիներով չարչարվում էր նույն հողի վրա, հիմա նկատեցին... Մի լուծում կա սրան, պետք է պատկան մարմինները հստակ, առանց որևէ օրենքի նույնիսկ փոքրիկ խախտում թույլ տալու, տան Դավթյան Սամվելի ընտանիքին , նրանց մուծած հարկերից էլ թող ինչ֊որ ձևով բաժին հանեն գյուղացիներին։

Այդ հողերը գյուղացիներին տալով պետությունը կոնկրետ կորցնելու է տարեկան առնվազն 180 միլիոն համախառն ներքին արտադրանք մի փոքրիկ գյուղից , ու ասեմ իմանաք, եթե նույնիսկ տրվեց այդ հողը գյուղացիներին, հետո , մի քանի տարի անց գյուղացիները ամեն ինչ անելու են` ազատվելու համար այդ «գլխացավանքից», քանի որ գյուղացին հողի լեզուն չի հասկանում, հասկանում է ֆերմերը։ Այսքան բան։

Իսկ սեփականության կամ վարձակալական իրավունքի ոտնահարումը օրենքով հստակ չկանխելու դեպքում, վատագույն հետևանքների է հանգեցնելու։

Հա մի բան էլ, ամբողջ աշխարհը գնում է հողային ռեսուրսների խոշորացման, մենք մի անգամ կտրտեցինք, մինչև հիմա պատասխան ենք տալիս, հիմա նորից մասնատե՞նք։
Հարգանքովէ Դավթյան ընտանիքի լավ բարեկամ Մնացականյան։

Սա էլ իմ օբյեկտիվ գնահատականը»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները