Ներքին 4 տարի առաջ - 20:02 28-07-2022

Հ1-ին լիցենզիան ապօրինի է տրվել, նոր մրցույթ կանցկացվի

Հայկական 2-րդ հեռուստաընկերությունը դատարանում շահել է ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացրած հայցը։

Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը վճռել է․ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը: ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հօգուտ «Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար»։

Մեզ հետ զրույցում Հ2-ի լուրերի տնօրեն Շավարշ Գևորգյանը հայտնեց, որ խոսքը վերաբերում է 2021 թվականին մայրաքաղաքում սփռման համար անցկացված մրցույթին, որում կրկին Հանրային հեռուստաընկերությունն էր հաղթել՝ չնայած, որ հանրապետական սփռման մրցույթում էլ էին հաղթել, ուստի նաև մայրաքաղաքում էլ էին հեռարձակվում։

«Երևանյան մրցույթի դատական հայցի հանգուցալուծումն էր սա, այդ ժամանակ լիցենզիան տվեցին Հ1-ին՝ երևանյան սփռման համար, խոսքը կարմիր տարբերանշանով Հ1-ի մասին է։ Հանրապետական սփռման մասով դեռ դատական ընթացակարգը դեռ չի ավարտվել, առաջին ատյանն է ավարտվել, վերաքննիչն է ավարտվել, ՀՌՀ-ն դիմել է Վճռաբեկ դատարան, եթե գործը վարույթ ընդունվի, կքննվի Վճռաբեկում և ինչ-որ հանգուցալուծման կգա, իսկ եթե ոչ, առաջին ատյանի դատարանի որոշումը կմնա ուժի մեջ»,- պատասխանեց Գևորգյանը։

Հարցրինք՝ արդյոք պե՞տք է նոր մրցույթ անցկացվի՝ նկատի ունենալով, որ նախորդ մրցույթի արդյունքը անվավեր է ճանաչվել, պատասխանեց․ «Այո՛, ՀՌՀ-ն այդ կապուղու համար նոր մրցույթ է հայտարարել, այս պահին մասնակցության վերաբերյալ որոշում չունենք»,- պատասխանեց Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա