Ուղիղ եթեր
Երևանի որոշ վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
copy image url

Երևանի որոշ վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ներքին 2 տարի առաջ - 19:19 28-07-2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 21-24-ը և 27-ին, Արաբկիրում՝ հուլիսի 21-ին, 22-ին և 27-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 22-ին, 24-27-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 26-ին և 27-ին, Արաբկիրում՝ հուլիսի 21-24-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հուլիսի 26-ին և 27-ին։

Ամենից շատ դիտված