Ներքին 4 տարի առաջ - 14:27 28-07-2022

Պահանջում ենք, որ կառավարությունը տեղահանվածների համար հավաքական համայնք կառուցի

Եթե տեղահանվածների համար համայնքներ չկառուցվեն, պարզ կդառնա, որ կառավարության նպատակը տեղահանված արցախցիներին հետագայում Արցախ վերադարձնելը չի լինելու: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:
«Անցած հավաքին մենք հայտնել էինք մեր չորս պահանջները: Այդ չորս պահանջներն են Արցախի հայկական կարգավիճակը, քանի որ Արցախի հայկական կարգավիճակը պետք է ողջ հայությանը: Երկրորդ պահանջը փախստականի կարգավիճակի ճշտումն է: Անցած հավաքին մենք հայտնել էինք մեր պահանջները: Մեկ շաբաթ առաջ մեզ ընդունել է Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարը: Ես նրան ասել եմ, որ բավական է մեր ժողովրդի հետ խաղեր խաղաղ: Որտեղ պետք է Արցախի իշխանություններ են ասում, որտեղ պետք է Հայաստանի իշխանություններ: Այդ հանդիպման ժամանակ մի հետաքրքիր հարց հնչեց՝ ինչով են զբաղվում մեր երկու կառավարությունները, որ Արցախից տեղահանված 140 000 բնակիչները չունեն քաղաքացիություն: Իրենք ասում են՝ ինչո՞ւ ես դու այդքանի անունից խոսում: Ես խոսում եմ, քանի որ այդ 140 000 մեկ մասնիկն եմ»,- ասաց նա:
Տեղահանված արցախցիները շարունակում են Կառավարությունից պահանջել, որ կառավարությունը իրենց փախստականի կարգավիճակ տա:
«Երրորդ հարցը այն է, որ Հայաստանի տարածքում մեր՝ փախստականներիս համար, հավաքական համայնք կառուցելն է: Եթե այդ համայնքները չկառուցվեն, ապա պարզ կդառնա, որ կառավարության նպատակը տեղահանված արցախցիներին հետագայում Արցախ վերադարձնելը չի լինելու: Իսկ չորրորդը՝ սոցիալական աջակցություն տրամադրելն է, որը կարծես թե հաջողում են»,- ասաց Լևոն Հայրյանը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա