Ներքին 4 տարի առաջ - 12:20 02-12-2021

Կառավարությունն արտոնություն է տրամադրել «ՍԱՆՍԱ» ընկերությանը, որ Արագածոտնի մարզում ջերմոց կառուցի

Կառավարությունն այսօր մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել «ՍԱՆՍԱ» ընկերությանը։ Հարցը, սակայն, չի զեկուցվել նիստի ժամանակ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ՍԱՆՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ` Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշման համապատասխան:

Նշված է նաև, որ «ՍԱՆՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է Արագածոտնի մարզում կառուցել և շահագործել ջերմատնային տնտեսություն: Նախատեսվում է ջերմատանը աճեցնել վարդեր: Ջերմատունը զինված է լինելու ժամանակակից արտադրական սարքավորումներով և ներդրվելու է վարդերի արտադրության կազմակերպման արդի մեթոդներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 220 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար և 980 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել 15 նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 410 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20․5 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա