Ուղիղ եթեր
Անկեղծության զորության մասին
copy image url

Անկեղծության զորության մասին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 23:14 27-07-2022
Ամենապահանջված, ամենակարևոր, միևնույն ժամանակ ամենաբացակայող բանը Հայաստանում անկեղծությունն է: Մեր բոլոր ձախողումների, բոլոր դժբախտությունների հիմքերի հիմքում հենց այս՝ առերևույթ անկարևոր թվացող պահանջն է ընկած: Դրանում դժվար չէ համոզվելը: Եվ այսպես:

Մենք իսկապե՞ս քրիստոնյա երկիր ենք, մենք իրապե՞ս ապրում ենք քրիստոնյաներին վայել կենցաղով: Մենք մեզ արևմտյան քաղաքակրթության բաղադրիչ, արևմտյան քաղաքակրթական ընտանիքի լիիրավ անդամ համարո՞ւմ ենք, թե՞ ոչ: Մենք գնահատում, սիրո՞ւմ ենք մեր անկախությունը: Մենք ուզո՞ւմ ենք ունենալ իրապես արժանապատիվ, իրապես սուվերեն, իր քաղաքացիներին հավատ ներշնչող երկիր: Մենք մեր կատարած ընտրությանը հավատո՞ւմ ենք, մեր իշխանությունների դրսևորած վարքագիծը մեզ հավատ ներշնչո՞ւմ է: Մենք կարո՞ղ ենք վստահաբար նրանց վերապահել երկրի ճակատագրի տնօրինումը: Մենք գիտե՞նք, պատկերացնո՞ւմ ենք, թե ինչպիսի երկիր ենք ուզում կառուցել, մեր առաջնորդները համապատասխանո՞ւմ են այդ երազանքի կյանքի կոչման պահանջներին: Մենք կարգապա՞հ ժողովուրդ ենք, մեր օրինապահությունը մեզ բավարարո՞ւմ է:

Սրանք հարցեր են, որոնց պարտավոր ենք անկեղծորեն պատասխանել՝ հետագա սայթաքումներից, հետագա խոտորումներից ձերբազատվելու համար: Եթե ցանկանում ենք ոչ թե խամաճիկ, բուտաֆորիկ, կառավարման վահանակը ուրիշներին «վստահած», այլ՝ արժանապատիվ, աշխարհում սեփական տեղը, դերը, կշիռն ու առաքելությունն ունեցող երկիր ունենալ: Իմ խորին համոզմամբ, այդ անկեղծությունը կնպաստի, որ այլևս ազգի անունից՝ նրանից գողունի նվաստացուցիչ փաստաթղթեր երբևէ չստորագրվեն: Անկեղծության այդ մակարդակը երկրի ղեկավարներին կազատի երկդիմի վարք դրսևորելու, յուրայիններից իրողությունը թաքցնելու պարտադրանքից, նրանց կլիազորի դրսում՝ այլոց հետ շփումներում դրսևորել արժանապատիվ վարք և հարկ եղած դեպքում յուրայիններին առանց դույզն-ինչ վարանմունքի ներկայացնել իրողությունը՝ որքան էլ դառը այն լինի…

Թե չէ տպավորությունն այնպիսին է, ասես գերտերությունների ղեկավարները հանդիպումների ավարտին մեր ղեկավարների ականջին՝ «Հասկացար չէ, էսպես կանես, բալես…» ասելիս լինեն: Մեր ազգային արժանապատվությունը ոտնահարվում է, մենք մեզ նվաստացած ու ոչնչացված ենք զգում, երբ ասենք ՀՀ վարչապետի կողմից աշխարհի մեծերի, հատկապես Պուտինի հանդեպ դրսևորվող «մեղրածոր», իսկ եթե ավելի անկեղծ, շիրոտ-ակնածալի վերաբերմունքի ականատեսն ենք դառնում …Անկեղծ լինելու դեպքում պիտի արձանագրենք, որ դա հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, իր «գահակալության» երկարաձգման համար է անհրաժեշտ, ինչը շփոթվում է հայ հանրության կողմից դրսևորվող վերաբերմունքի հետ: Շփոթվում է, քանի որ ժողովրդի ընտրյալը նույնացվում է նույն այդ ժողովրդի հետ: Հայաստանում, ճիշտ է, ինքնասիրության հետընթաց է նկատվում, բայց մեկ է, արժանապատվություն ունեցողների թվաքանակն էլ քիչ չէ, ում համար զգացմունքների այդ տիպի հեղումը մահվան է հավասարազոր: Ինչևէ:

Անկեղծությունը նաև փրկօղակի դերակատարություն ունի: Ծայրահեղ իրավիճակներում մենք հարկադրված ենք լինում պատասխանել դժվարին, հրատապ լուծում պահանջող հարցերի: Հենց այս դեպքերում է մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ անկեղծությունը: Որքան էլ դժվար լինի ընտրություն կատարելը, մեկ է՝ մենք պարտավոր ենք… Օրինակ պարտավոր ենք անկեղծորեն պատասխանել՝ մասն է կարևո՞ր, թ՞ե ամբողջը… Մենք ներկա պահին պատրաս՞տ ենք պատերազմի, եթե ոչ, ապա ինչպես, ի՞նչ ռեսուրսների ու ձեռնարկվելիք ինչ քայլերի հաշվին կարող ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ի վերջո, մենք ցանկանում ենք քաղաքակիրթ երկրների՞, թե՞՝ բորոտավորների՝ աշխարհից մեկուսացվածների ճամբարում հայտնվել: Այդ որոշումը պայմանավորված է լինելու մեծամասնությա՞ն ցանկությամբ, նրա ներքին համոզվածությա՞մբ, թե պարտավորվածությամբ…Մենք այս հարցերին պարտավոր ենք ամենայն անկեղծությամբ պատասխանել: Պարտավոր ենք, քանի որ ամեն ազգ ինքն է սեփական երջանկության կամ դժբախտության դարբինը…

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ