Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:35 27-07-2022

Ավետիք Չալաբյանը տալիս է այլընտրանքային օրակարգ․ Մենուա Սողոմոնյան

Արմավիր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հավաքվել են նրա գաղափարակիցները, հարազատները և պայքարի ընկերները։

Oragir.news-ը զրուցեց Մենուա Սողոմոնյանի հետ, որը Ավետիք Չալաբյանի գաղափարակից ընկերներից է։ Նրանք նույն վրանում մասնակցում էին ընդդիմության հավաքներին։

Մեր հարցին, թե ի վերջո Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյա՞լ է, նրա նկատմամբ հետանդումը միայն քաղաքական երանգնե՞ր ունի, թե նաև իրավական գործընթաց է, Սողոմոնյանը պատասխանեց․

«Միանշանակ զուտ քաղաքական է, որովհետև բազմաթիվ անգամներ հրապարակումներ են եղել փաստաբանների, լրատվամիջոցների կողմից, որտեղ չկա գեթ մեկ ռացիոնալ ապացույց, որից կարելի է կառչել՝ ասելու համար, որ Ավետիք Չալաբյանը թույլ է տվել այն հանցանքը, որը նրան մեղսագրվում է։ Քաղաքական է նաև այն պատճառով, որ այն հանցանքը, որը մեղսագրվում է նրան, հուլիսի 1-ից պետք է ապաքրեականացվեր, սակայն ԱԺ միայն ՔՊ խմբակցության կողմից հապճեպ, առանց քննարկելու, առանց համապատասխան ընթացակարգերի՝ նորից վերաքրեականացվեց։ Հստակ առկա է իշխանությունների կողմից տրված պատվեր։ Այս հալածանքները նաև հետևանք են նրա, որ Հայաստանի գործընկեր կառույցները թողտվության քաղաքականություն են իրականացնում։ Մոտենում է 37 թիվը»։

Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի հասցեին ավելի սուր քննադատություններ են հնչել, այնինչ Ավետիք Չալաբյանը մշտապես հանդես է եկել ավելի զուսպ քաղաքագիտական վերլուծություններով, ինո՞ւ հենց Չալաբյանը հայտնվեց այդ թիրախում, Սողոմոնյանը նկատեց, որ սովորաբար մարդիկ օրակարգ են ցանկանում՝ ասելով, որ թող Փաշինյանը գնա, սակայն լուծում չեն առաջարկում, իսկ Չալաբյանը տալիս է այլընտրանքային օրակարգը, այսինքն՝ այն ուղեգիծը, որը հակադրվում է այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, անվտանգային քաղքականության ուղեգծերին, և պարզ, հստակ և մասնագիտորեն ներկայացնում էր այդ օրակարգը։

Մանրամասն՝ տեսանութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան