Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:12 26-07-2022

Երևանում կողոպտել են ՌԴ քաղաքացիների․ shamshyan.com

Երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ ՌԴ քաղաքացիների են կողոպտել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ա. Պրոխորովը, որը հայտնել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում իր ընկերների՝ ՌԴ քաղաքացիներ, 23-ամյա Է. Բալասանյանի և 23-ամյա Ա. Կորչագինի հետ գտնվել են «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում, երբ իրենց են մոտեցել 3 երիտասարդ, որոնցից երկուսը ներկայացել են որպես ռուսներ, նրանցից մեկի ձեռքում դանակ է եղել և իրենցից պահանջել են գումար և ոսկի, Ա. Պրոխորովի հայտնածի՝ իր ընկերներից մեկը նրանց է տվել իր ոսկյա մատանին, իսկ մյուս ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան։ Այնուհետև բոլորով միասին մոտեցել են Ազատության պողոտա 2 հասցեում գտնվող «Այ Դի բանկ»-ի բանկոմատին, որտեղից ինքը կանխիկացրել է գումար և տվել նրանց, որից հետո վերջիններս դիմել են փախուստի։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
15:20 Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ